Պետք չէ Ռուսաստանից չափից մեծ ակնկալիքներ ունենալ: Այս մասին հունիսի 7-ին ասել է ԱԺ –ի ու Ռուսաստանի Դաշնային ժողովի ֆեդերացիայի խորհրդի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովում հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը:

«Երբ մենք ակնկալիքներ ենք ունենում, որոնք չեն համապատասխանում իրականությանը, ու ներկայացնում ենք դրանք հասարակությանը, հետո հիասթափվում ենք: Հետեւաբար, մեր ակնկալիքները պետք է հստակ ու հասցեական լինեն: Մենք պետք է հասկանանք, թե ումից ինչ որոշումներ ենք ակնկալում, ինչ ենք հասկանում դաշնակցային հարաբերություններ ասելով: Արդյո՞ք մենք պետք է ակնկալենք, որ հակառակորդի առաջին իսկ հարձակման դեպքում նա պետք է մեր կողքին կանգնի: Մենք պետք է ինքներս գտնենք այս հարցերի պատասխանները»,- ասել է Նաղդալյանը: