ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հունիսի 7-ին, մի շարք օրենքներ է ստորագրել:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ ստորագրվել են մասնավորապես, Ազգային ժողովի ընդունած հետեւյալ օրենքները.
«Հարկերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին,
«Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին,
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»,
«ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»,
«ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին»,
«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին»:





























