Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն հերթական զավեշտալի հայտարարությունն է արել՝ այս անգամ էլ հայկական լոբբին մեղադրել ՌԴ–ում հակաթուրքական արշավի մեջ։
Թուրքական TRT–ի եթերում Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել է, թե Թուրքան եւ Ռուսաստանը պետք է խելացի պետությունների պես վերականգնենք իրենց հարաբերությունները՝ շեշտելով, որ դեռեւս ուղիղ շփում չկա երկու կողմի միջեւ։
Չավուշօղլուն մոռացել է, որ Սիրիայում ռուսական օդանավը խոցելուց հետո Էրդողանն ու Դավութօղլուն հայտարարում էին, որ լավ են արել խփել են, ինչն էլ ՌԴ–ում հակաթուրքական տրամադրություններ առաջացրեց։ Այդքանից հետո նա պնդել է, թե Ռուսաստանում հակաթուրքական տրամադրությունների պատճառը ռուսական մեդիայում ազդեցիկց հայկական լոբբին է։





























