Լեռնային Ղարաբաղում ուժերի հավասարակշռություն է անհրաժեշտ, ու ռուս գործընկերները նույնպես համաձայն են մեր այս համոզմունքին: Այս մասին լրագորղներին հունիսի 7-ին ասել է ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը՝ ԱԺ-ի ու Ռուսաստանի Դաշնային ժողովի Ֆեդերացիայի խորհրդի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովում հայկական պատվիրակության ղեկավարը՝ Մոսկվայում ու Կազանում հանձնաժողովի նիստի արդյունքներով:
Նրա խոսքով մակերեսային մեղադրանքները այս հարցում ոչ մի արդյունք ու օգուտ չեն տա «Տարիներով մեր տարածաշրջանում պահպանվել է ուժերի հավասարակշռությունը ու դրան է պետք ուղղել ջանքերը: Այսպես ենք համարում մենք, ու մեր ռուս գործընկերներն էլ համամիտ են մեզ հետ: Ի դեպ, համաձայն է նաեւ Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչը, որը նույնպես ներկա էր նիստին»,- ասել է Նաղդալյանը:





























