Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ֆաշիստական է անվանել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարչակարգը, հայտնում է Sputnik–ը
Նրա խոսքով, Հալեպը Էրդողանի համար «իսլամական նախագիծն» իրականացնելու վերջին հույսն է:
Ընդ որում նա նաեւ նշել է, որ ահաբեկչությանն աջակցող երկրները ձգտում էին խարխլել Սիրիայի հիմքերը:
«Նրանք ծրագրվում էին հարված հասցնել սահմանադրությանը ու փոխարինել այն այնպիսի վարչակարգով, որի հիմքում դավանանքային բաժանումն է: Նման վարչակարգը նույն երկրի քաղաքացիներին վեր է ածում դաշնակիցների որոնող թշնամիների ու մրցակիցների»,- ասել է Ասադը:





























