Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը հունիսի 6-ից արձակուրդում է, նրա պարտականությունները դրված են Սյունիքի փոխմարզպետ Վարդան Դավթյանի վրա:
Սուրիկ Խաչատրյանի արձակուրդ գնալու մասին ՀՀ վարչապետի որոշումը տեղադրված է կառավարության կայքում, որում ասվում է.
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 7-րդ ենթակետը՝
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին տրամադրել 2015-2016 թվականների աշխատանքային տարվա իր ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2016 թվականի հունիսի 6-20-ը ներառյալ։
2. Սուրիկ Խաչատրյանի` արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դնել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի տեղակալ Վարդան Դավթյանի վրա»:
Հիշեցնենք, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը հունիսի երկուսից գտնվում է Երեւանի «Աստղիկ» բժշկական կենտրոնում: Նրա մոտ հայտնաբերվել էր խրոնիկական բրոնխիտի սրացում:





























