Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, որը հունիսի 2-ից գտնվում է Երեւանի «Աստղիկ» բժշկական կենտրոնում, այսօր` հունիսի 7-ին, դուրս է գրվել հիվանդանոցից: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Երեւանի «Աստղիկ» ԲԿ-ի գլխավոր բժիշկ Ռոբերտ Կուրղինյանը: Նրա խոսքով` Սուրիկ խաչատրյանի վիճակն արդեն լավ է, կարելի է ասել` նա լիովին ապաքինվել է:
Հիշեցնենք, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը հունիսի երկուսից գտնվում է Երեւանի «Աստղիկ» բժշկական կենտրոնում: Նրա մոտ հայտնաբերվել էր խրոնիկական բրոնխիտի սրացում:





























