Անհրաժեշտ է կենտրոնացնել բոլոր ռեսուրսները երկրի պաշտպանության համար: Այս մասին հունիսի 7-ին խորհրդարանում ասել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:

Նրա խոսքով՝ անհրաժեշտ է փակել բանակի տեխնոլոգիական հագեցվածության բացը: Սակայն անվտանգությունը միայն ժամանակակից զենք գնելը չէ, այլ նաեւ զարգացող տնտեսությունն ու կիրթ հասարակությունը, որը կհամախմբվի ազգային շահերի շուրջ: «Անհրաժեշտ է վերացնել կաշառակերությունը, երաշխավորել ազատ եւ արդար մրցակցությունը, փոքր եւ միջին բիզնեսի զարգացման խթանները: Անհրաժեշտ է ապահովել ազատ եւ արդար ընտրություններ, բացառել քաղաքական հայացքների համար մարդկանց բանտարկելը»,- ասել է Զուրաբյանը: