Ռոսավիացիան թույլատրել է «Սարատովի ավիաուղիներին» կանոնավոր չվերթներ իրականացնել Սամարա-Երեւան երթուղով, հայտնում է samara.ru-ն:
Ենթադրվում է, որ դեպի Հայաստան չվերթները կիրականացվեն շաբաթական 2 անգամ:
Ավելի վաղ «Ուրալյան ավիաուղիները» հայտարարել էր դեպի Երեւան կանոնավոր ավիաչվերթներ բացելու մասին:
«Սարատովի ավիաուղիները» ռուսական ավիաընկերություն է, որը միավորում է օդանավակայանն ու ավիաընկերությունը եւ Միջին ու Ստորին Պովոլժիեում փորձառու ավիափոխադրողներից է: Ընկերությունը 1999, 2000 եւ 2006 թվականներին արժանացել է «Ռուսաստանի թեւեր» մրցանակին:





























