Սերժ Սարգսյանի հայտարարած վերեւից հեղափոխությունը մեծ վերելքի հիմք է: Այդ մասին հունիսի 7-ին խորհրդարանական ելույթների ժամին հայտնել է ՀՀԿ-ական պատգամավոր Վահրամ Մկրտչյանը: 

Նրա համոզմամբ, հասարակությունը մեծ ուրախությամբ է ընդունել գործի կոչերը, որոնք երկրի ղեկավարը հնչեցրել է փետրվարի  12-ի ծրագրային ելույթի ընթացքում: Դրա առաջին պայմանը կոռուպցիայի դեմ պայքարն է:  Ընդ որում, ոչ թե խոսքով, այլ գործով, ինչպես Սինգապուրում կամ Իսրայելում:  «Պետք չէ շտապել արդյունքների առումով. դեռեւս մի քանի ամիս է անցել: Այնուամենայնիվ, ՀՀԿ-ն պետք է առաջընթացի միասնական տեսլական մշակի: Կուսակցությունն ի վիճակի է իրականացնել այդ նպատակները: Պետք է հաղթահարել այնպիսի երեւույթներ, ինչպիսիք են անսկզբունք քաղաքականությունը, առանց աշխատանքի բարեկեցությունը, առանց բարոյականության բիզնեսը եւ սոցիալական այլ արատներ, որոնք թվարկել է Մահաթմա Գանդին», - նշել է պատգամավորը: