Կառավարության վարած տնտեսական քաղաքականությունը չի նպաստում ազատ մրցակցային դաշտի ձեւավորմանը, մենաշնորհայի տնտեսությունները շարունակում են ծավալել իրենց անկաշկանդ գործունեությունը: Այս մասին այսօր՝ հունիսի 7-ին, ԱԺ հայտարարությունների ժամին ասաց ՕԵԿ պատգամավոր Իշխան Խաչատրյանը:
«Այսօր մենաշնորհային ընկերություններին է վերապահված բնակչության կողմից լայն սպառում ունեցող կարեւոր ապրանքնետեսկաների ներմուծման բացառիկ իրավունքը: Ստեղծված տնտեսական իրադրությունում մենաշնորհը, գերիշխելով տնտեսության տարբեր ճյուղերում եւ կենտրոնացնելով որոշ ապրանքատեսկաների զգալի մասը, արհեսատականորեն առաջացնում է ապրանքների պակասորդ, շուկայում սահմանում է բարձր գին»,- ասաց Իշխան Խաչատրյանը:
Իշխան Խաչատրյանի խոսքով՝ Հայաստանում մենաշնորհային ընկերություններն ունեն քաղաքական դրդապատճառներ:
«Մեր երկրում մենաշնորհներն ինչպես սնվում են քաղաքական դաշտից, այնպես էլ սնում են քաղաքական դաշտը»,- նշեց նա:





























