Հայաստանում արդեն 20-25 տարվա հիպոթեքային վարկեր կան: Այդ մասին հունիսի 7-ին խորհրդարանում Հայաստանի 2015-ի պետբյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվությանը հայտնել է Կենտրոնական բանկի ղեկավար Արթուր Ջավադյանը:
Պատգամավոր Թեւան Պողոսյանի հարցին, թե հանրապետությունում ինչու չկա այնպիսի մատչելի հիպոթեք, ինչպիսին ԱՄՆ-ում է, Ջավադյանը հակադարձել է, թե այնտեղ դրա համար պետական աջակցության միջոցներ են ձեռք առնվում:
«Եթե խոսում եք այն մասին, թե ինչ են առաջարկում Fannie Mae կամ Freddie Mac կորպորացիաները, այնտեղ ԿԲ-ն խթանող քաղաքականություն է կիրառում: Մենք եւս ջանում ենք այդ ուղղությամբ: 2-3 ծրագրով երիտասարդ ընտանիքներից վրայից հանում ենք տարադրամային ռիսկերը: Վարկերի վերաֆինանսավորում ենք իրականացնում եւ զսպում ենք տոկոսադրույքները: Այժմ արդեն 20-25 տարվա հիպոթեքային վարկեր կան», - հայտնել է Ջավադյանը:
Կիրառվում են նաեւ մակրոպրուդենցիալ գործիքներ, օրինակ` հայկական դրամով հիպոթեքային վարկերի ռիսկի նորմատիվ գործակիցների նվազեցում եւ դոլարայինների բարձրացում:
Այսինքն բանկերի համար այժմ ավելի շահավետ է հիպոթեք տրամադրել հենց ազգային տարադրամով, հավելել է Ջավադյանը:



























