Ամերիկացի բլոգերները փորձության են ենթարկել iPhone 6-ը: Նրանք հեռախոսը դրել են արքայախնձորի մեջ, այնուհետեւ բարձրահարկ շենքի տանիքից այն ցած նետել: Փորձի տեսագրությունը նրանք հրապարակել են YouTube-ի իրենց GizmoSlip բլոգում, որը 1.9 մլն բաժանորդ ունի:
Ըստ Lenta-ի, ընկնելու արդյունքում արքայախնձորը մանր կտորների է բաժանվել, իսկ iPhone-ի էկրանը պայթել է: Սակայն հեռախոսը շարունակել է աշխատել, ինչը զարմացրել է փորձի հեղինակներին:
Չորս օրվա ընթացքում փորձը ներկայացնող տեսանյութը YouTube-ում ավելի քան 1 մլն դիտում է ունեցել:




























