ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Վրաստանի հետ զորավարժությունների ինտենսիվությունը, բայց մտադիր չէ այդ երկրում մշտական հիմունքներով զորք տեղակայել: Այս մասին ասված է ԱՄՆ պաշտպանության նախարարի օգնականի տեղակալ Մայքլ Քարփենթերը:
Նա հիշեցրել է, որ որոշ ժամանակ առաջ ԱՄՆ-ն ու Վրաստանը Մեծ Բրիտանիայի հետ համատեղ հաջող զորավարժություններ անցկացրեցին, որոնցում ավելի քան 1.000 զինծառայողներ եւ ամերիկյան ռազմական տեխնիկա էր ներգրավված:
Ըստ ՌԻԱ Նովոստիի, Պենտագոնի ներկայացուցիչը նաեւ հիշեցրել է, որ ԱՄՆ-ն արդեն 8 տարի Վրաստանին աջակցում է զինված ուժերի արդիականացման հարցում:
Nobel partner զորավարժություններն անցկացվեցին մայիսի 11-24-ը: Ընդհանուր առմամբ, վարժանքներին շուրջ 1.3 հազար զինվորական մասնակցեց, որոնցից 600-ը՝ ԱՄՆ-ից, 500-ը՝ Վրաստանից եւ 150-ը՝ Մեծ Բրիտանիայից:





























