ԻՊ ահաբեկչական խմբավորման գրոհայինները, որոնք վերահսկում են Իրաքի Էլ Ֆալուջա քաղաքը, թաքնվում են տեղի բնակիչների հետեւում՝ օգտագործելով նրանց որպես կենդանի վահան եւ թույլ չտալով նրանց լքել քաղաքը: Այս մասին Twitter-ում գրել է ԱՄՆ նախագահի՝ ԻՊ-ի դեմ պայքարի հարցով հատուկ ներկայացուցիչ Բրեթ Մաքգերքը:

Նրա խոսքով՝ չնայած բոլոր փախչողներին մահապատժի ենթարկելու ահաբեկիչների սպառնալինքերին՝ մոտ 16 հազար բնակիչ կարողացել է լքել շրջափակված քաղաքը:

Մաքգերքը նաեւ հավելել է, որ Իրաքի ԶՈւ-ն շարունակում է գրոհայիններից խլել Էլ Ֆալուջայի նոր թաղամասեր, որտեղ եղբայրական գերեզմաններ են հայտնաբերվում:

Բաղդադից արեւմուտք գտնվող Էլ Ֆալուջա քաղաքը ԻՊ գրոհայինների ձեռքում է 2014-ից: Նախքան պատերազմն այստեղ ապրում էր մոտ 350 հազար մարդ: