Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Երեւանի Կոմիտասի պողոտայի եւ Վրացական փողոցի խաչմերուկից Արաբկիրի բաժին բերման են ենթարկել 41-ամյա Սերգեյ Մ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ նա թիվ 58 երթուղային ավտոբուսում 52-ամյա կնոջ պայուսակից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել է գումար:

Խուզարկությամբ գողոնը հայտնաբերվել է:

Կատարվում է հետաքննություն: