51-ամյա Ջեմմա Ղ.-ն ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում էր տվել, որ մայիսի 1-ին, ժամը 16-ի սահմաններում, Առինջ գյուղում գտնվող առեւտրի կենտրոնում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել են բանկային պլաստիկ քարտեր, անձնագիրը եւ մոտ 90.000 դրամ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության ծառայողների եւ վետերանների խորհրդի բացատրական աշխատանքների շնորհիվ՝ հունիսի 6-ին, ժամը 17-ին, բաժին է ներկայացել 38-ամյա Հերմինե Զ.-ն, ով խոստովանել է կատարած գողությունը:

Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է քննություն: