Nickelodeon հեռուստաընկերության նախագահ Ռասսել Հիքսը հրաժարական է տվել 18 տարի պաշտոնավարելուց հետո: Այս մասին հայտնում է The Variety-ն:

«Ռասսել Հիքսը որոշել է անհապաղ լքել պաշտոնը»,- ասել է հեռուստաալիքի ներկայացուցիչը:

Այս պահին տեղեկություններ չկան, թե ով է զբաղեցնելու նրա տեղը: Հիքսի հեռանալու մասին կհաղորդվի մոտ ժամանակներս: