Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 8-ին, ժամը 10.02-ին տեղեկատվություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Տաթևի վանական համալիրի մոտակայքում օդապարիկով վայրէջք կատարելիս քաղաքացին ընկել է և ստացել մարմնական վնասվածքներ. անհրաժեշտ է օգնություն:
Համալիրի տարածքում հերթապահություն իրականացնող Գորիսի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը Շվեդիայի քաղաքացի 34-ամյա Ն. Բ.-ին ցուցաբերել է առաջին օգնություն. տուժածը տեղափոխվել է Գորիս քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:




























