«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Երեւան-Բաթումի-Երեւան երթուղում գործող «Արմենիա» գնացքը կվերսկսի իր աշխատանքը հունիսի 15-ից:

ՀԿԵ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Երեւանից  գնացքը մեկնելու է ամեն օր՝ ժամը 15:30-ին: Երեւանից Բաթումի ուղեւորությունը տեւում է 15 ժամ 40 րոպե, իսկ հետադարձ ճանապարհը՝ 15 ժամ 50 րոպե:

«Անցած տարվա հետ համեմատ տոմսերն էժանացել են մոտ 20%-ով. այժմ գները տատանվում են 9 850 դրամից մինչեւ 25 760 դրամի սահմաններում՝ կախված վագոնի կարգից»,-ասված է հաղորդագրությունում: