Երեւանի Նոր Նորքի երկրորդ զանգվածում, Մոլդովական փողոցի շենքերից մեկի բակում հունիսի 6-ի առավոտյան հայտնաբերված կնոջ ինքնությունը պարզվել է: Այս մասին այսօր՝ հունիսի 8-ին, NEWS.am-ին տեղեկացրին ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:

Կինը Երեւանի Նոր Նորք վարչական շրջանի 53-ամյա բնակչուհի է, նախնական տվյալներով 9 հարկանի շենքից ընկնելու հետեւանքով  գլուխը դիպել է  երկաթի ու պոկվել: