Իսպանիայի ամենատարեց բնակիչ է ճանաչվել Բարսելոնի ծերանոցում ապրող Աննա Վելան, փոխանցում է The Local-ը: Նոր ռեկորդակիրը 114 տարեկան 221 օրական է:
Վելան Իսպանիայում երբեւէ ապրած ամենածեր մարդն է: Եվրոպայի երկարակյացների ցուցակում նա 2-րդն է եւ զիջում է միայն 116-ամյա իտալուհի Էմմա Մորանոյին:
Վելան ծնվել է Կորդոբայում 1901-ի հոկտեմբերի 30-ին: 1940-ական թթ. նա տեղափոխվել էր Բարսելոն, որպես դերձակ աշխատելու համար: Այս պահին նա ապրում է ծերանոցում իր 88-ամյա դստեր հետ:
Հիշեցնենք, որ աշխարհի ամենատարեց մարդը համարվող ամերիկուհի Սյուզանա Մուշաթ Ջոնսը մահացել էր 116 տարեկանում:




























