Հայ- ռուսական ՀՕՊ միացյալ համակարգ ստեղծելու աշխատանքներն արդեն մի քանի տարի է իրականացվում են: Այս մասին հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հունիսի 8-ին Երեւանում Հայաստաանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գեւորգյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ: Հիշեցնենք, որ Հայաստանն է նախագահում ՀԱՊԿ-ում:

Պատասխանելով ՀՕՊ համակարգի ու այդ կապակցությամբ հայկական հասարակության մի մասի մտահոգության վերաբերյալ հարցին՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուարը հիշեցրեց, որ այդ գործըթնացը նոր չի սկսվել, այլ տարիներ առաջ: Նա նշեց, որ դա բավականին բարդ փաստաթուղթ է, որն անցնում է համաձայնեցման մի քանի փուլ:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հիշեցրեց, որ արդեն ստեղծվել են ռուս- բելառուսական ու ռուս- ղազախստանյան ՀՕՊ համակարգեր:

Հիմա էլ ստեղծվում է ռուս- հայկական համակարգը: «Սա առաջին փուլն է: Երկրորդը կմիավորի համակարգերը, ինչը ընդհանուր համակարգ կստեղծի ՀԱՊԿ ամբողջ տարածքի վրա: Սա շատ լուրջ միջոցառում է մեր երկրների անվտանգության բարձրացման տեսակետից», -շեշտել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը: