Ավստրալացի լուսանկարիչ Թիմ Սեմյուելը անսովոր կադր է արել. նա լուսանկարել է մի ձկան, որը գտնվում է թափանցիկ մեդուզայի ներսում, հայտնում է   Gazeta-ն` վկայակոչելով  CNN-ի կայքին:

Ավստրալացու խոսքով, ինքը ստորջրյա լուսանկարներ էր անում, երբ հանկարծ մեդուզա է տեսել, որին  «կառավարում էր նրա ներսում գտնվող ձուկը»: Կենսաբաններն ասում են, թե լուսանկարից երեւում է. մեդուզայի ներսում երիտասարդ կարանկս է «ապրում»` ծովային ձուկ, որը մարզական եւ առեւտրական ձկնորսության առարկա է հանդիսանում:   «Ակնհայտ է, որ մեդուզան կուլ է տվել կարանկսին եւ անհասկանալի է, թե այժմ ձուկն ինչպես է զգում իրեն», — մեկնաբանում են գիտնականները:

Թիմ Սեմյուելը լուսանկարն արդեն տեղադրել է ինստագրամում եւ այն արդեն գրեթե   5 հազար «լայք» է հավաքել: