Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում hունիսի 5-ին տեղի ունեցած սպանության գործով ձերբակալված 26-ամյա Վարդան Սախկալյանը դատարանի որոշմամբ ազատ է արձակվել: Դատարանը հունիսի 7-ի երեկոյան նրան ազատ արձակելու մասին որոշում է կայացրել՝ բավարար չհամարելով նրա մեղավորությունը հաստատաող ապացույցները:

Հիշեցնենք, որ հունիսի 5-ին Էջմիածին քաղաքի Շահումյան 75 հասցեում (նախկին պլաստմասայի գործարանի մոտ) 4 կրակոցով սպանվել էր բռնցքամարտիկ, գործարար, 42-ամյա Համլետ Պատուրյանը: