Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 8-ին, ժամը 12.48-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Հանրապետության հրապարակում` ՀՀ Կառավարական 2-րդ մասնաշենքում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության նախկին շենքում:

Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Այրվել է մեկ էլ.հաշվիչ, ևս մեկը՝ ջերմահարվել էլ.վահանակում: