Տավուշի մարզի Գետահովիտ գյուղում՝ գյուղապետարանի մոտակայքում՝ ծառի վրա, այսօր՝ հունիսի 8-ին մահացած հայտնաբերված տղամարդը ընկույզ հավաքելիս է եղել, երբ մահացել է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գետահովիտի գյուղապետ Արթուր Ղազարյանը: Նա նշեց, որ դեպքի մանրամասները դեռ հայտնի չեն, բայց, ամենայն հավանականությամբ, տղամարդը փողոցն անցնելիս որոշել է բարձրանալ ծառի վրա՝ ընկույզ հավաքելու եւ հենց այդ պահին էլ հանկարծամահ է եղել:
«Գիտենք, որ Իջեւանի քաղաքացի է, բայց դեռ ինքնությունը պարզ չէ: Երեւի բարձրացել է ծառին, որ պոպոք հավաքի ու հանկարծամահ է եղել, մանրամասները պարզվում են»,-ասաց նա:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հունիսի 8-ին, ժամը 12.10-ին տեղեկատվություն է ստացվել, որ Տավուշի մարզի Գետահովիտ գյուղում՝ գյուղապետարանի մոտակայքում՝ ծառի վրա, քաղաքացու դի կա:




























