Պետք չէ կասկածել. Հայաստանն ունի ռազմական արդյունաբերություն: Այս մասին հունիսի 8-ին՝ ԱԺ-ում 2015-ի բյուջեի կատարողականի մասին հաշվետվության քննարկումների ժամանակ, հայտնել է ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության ու ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը
Նրա խոսքով՝ իրականացվել են տեխնիկայի արդիականացման ծախսեր, նմուշների արտադրություն, ենթակառուցվածքի թարմացում: Ռազմարդյունաբերության պետական հանձնաժողովը պետք է օգնի ապահովել արդիական տեխնիկայով: «Իհարկե կարիք չկա այդ մասին հրապարակավ խոսել, սակայն ուզում եմ վստահեցնել, որ պաշտպանական տեխնիկայի որոշ տեսակներ մեզ մոտ արտադրվում են, ոլորտը պոտենցիալ ունի»,- ասել է նա:





























