Սյունիքի մարզի Տաթեւի վանական համալիրի մոտակայքում այսօր՝ հունիսի 8-ին, օդապարիկով վայրէջք կատարելիս ընկած եւ վնասվածքներ ստացած Շվեդիայի քաղաքացու վիճակը կայուն է: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Գորիսի հիվանդանոցից, որտեղ այս պահին գտնվում է հիվանդը: 34-ամյա քաղաքացին ճակատի շրջանում ունի պատռվածք, փափուկ հյուսվածքների սալջարդեր:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այսօր՝ հունիսի 8-ին, ժամը 10.02-ին տեղեկատվություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Տաթեւի վանական համալիրի մոտակայքում օդապարիկով վայրէջք կատարելիս քաղաքացին ընկել է եւ ստացել մարմնական վնասվածքներ:
Տուժածը Շվեդիայի Թագավորության 34-ամյա քաղաքացի է:




























