Ռուսաստանը շահագրգիռ կողմերին կոչ է անում ջանքեր գործադրել Մերձավոր Արեւելքում իրավիճակի կարգավորման համար: Այս մասին հունիսի 8-ին ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ բացելով Պաղեստինի ԱԳ նախարար Ռիադ ալ Մալիքիի հետ բանակցությունները, փոխացնում է ՏԱՍՍ-ը:

«Ձեր նախորդ այցի պահից Մերձավոր Արեւելքում իրավիճակի կարգավորման մեջ, ցավոք, դրական փոփոխություններ չեն եղել: Մենք վստահ ենք, որ շահագրգիռ կողմերին անհրաժեշտ է ջանքեր գործադրել իրադրությունը փոխելու համար: Մենք պաշտպանում ենք ՄԱԿ ԱԽ բանաձեւերի համաձայն՝ երկպետական լուծումը»,- ասել է Լավրովը: