Հունիսի 7-ին, ժամը 11.40-ին, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Ջանիբեկյան փողոցի թիվ 55 տան մոտ վրաերթի է ենթարկել երկու քաղաքացու:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նրանք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ նրանցից մեկը` Սուրեն Մելիքսեթյանը, գիտակցության չգալով՝ մահացել է:
Կատարվում է քննություն:




























