«Վանոյի Արտակ» անվամբ հայտնի Արտակ Գալստյանի պաշտպանի բողոքը Վերաքննիչ դատարանը վարույթ է ընդունել: Այս մասին NEWS.am-ին տեղեկացրեց նրա պաշտպան Սուսաննա Սարգսյանը:

Նշենք, որ պաշտպանը Արտակ Գալստյանի  կալանավորման որոշման դեմ Վերաքննիչ բողոք էր ներկայացրել:

Նշենք, որ Արտակ Գալստյանը երկու ամսով կալանավորվել է։ Նրան մեղադրանք է առաջադրվել ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանից շորթում կատարելու դեպքով հարուցված քրեական գործի շրջանակում՝ ՀՀ ՔՕ 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերի շորթում) եւ 38-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով կաշառք տալը):

Հիշեցնենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հայտարարություն էր տարածել, որ Արտակ Գալստյանը ձերբակալել է 2015թ. աշնանը analitik.am կայքի տնօրենի հետ, նախնական համաձայնությամբ, խմբով, քաղաքացուց առանձնապես խոշոր չափի շորթում կատարելու կասկածանքով: Նախաքննությամբ ձեռք բերված տվյալներով՝ Ա. Գալստյանը տնօրինում եւ կազմակերպում է ինչպես«analitik.am», այնպես էլ՝ «crimenews.am», «armcrimenews.com» լրատվական կայքերի գործունեությունը:

Նշենք, որ analitik.am կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանը կալանքի տակ է: