«Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցներն այսօր՝ հունիսի 8-ին, գործարանի վերագործարկման պահանջով բողոքի ակցիա են անցկացնում Ազգային Ժողովի դիմաց:

NEWS.am-ի թղթակցի փոխանցմամբ, նրանք պահանջում են քրեական գործ հարուցել «Նաիրիտ» գործարանի տնօրինության դեմ, որն իրենց աշխատավարձերը վճարել է «շանտաժի կիրառմամբ», պարտադրելով պայմանագիր ստորագրել, ըստ որի հրաժարվում են չվճարված աշխատավարձի վրա կուտակված տոկոսներից

«Նաիրիտի» աշխատակիցների խոսքով, «Նաիրիտ» ՓԲԸ-ի եւ նախկին աշխատակիցների միջեւ կնքվել է պայմանագիր, ըստ որի ընկերության աշխատակիցներին պարտադրվել է այդ պայմանագիրը ստորագրել, հակառակ դեպքում՝ իրենք չեն ստանա իրենց աշխատավարձերը:

Այժմ նախկին աշխատակիցները պահանջում են նաեւ կուտակված տոկոսները:

Ցուցարարները պաստառ են պարզել, որի վրա գրված է. «Նաիրիտի» վերագործարկում»: