Ստիպված ենք անհարմար թեմայի անդրադառնալ. Հայաստանում զբոսաշրջիկներին զուգարաններ են պետք: Այս մասին հունիսի 8-ին՝ Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի աջակցությամբ կազմակերպած մամուլի ասուլիսի ժամանակ, լրագրողներին ասել է Հայաստանի արտագնա տուրօպերատորների միության նախագահ Կարինե Դավոյանը:
«Զբոսաշրջիկը կարող է ժամերով քայլել քաղաքով եւ չգտնել սանհանգույց ո՛չ Երեւանում, ո՛չ մարզերում: Անհրաժեշտ է, որ դրանք պարտադիր կարգով լինեն գոնե բենզալցակայաններում: Որպեսզի լցակայան ունեցողը պարտադիր սանհանգույց բացի այնտեղ»,- ասել է Դավոյանը:




























