Տավուշի մարզի Գետահովիտ գյուղում՝ գյուղապետարանի մոտակայքում՝ ծառի վրա, այսօր՝ հունիսի 8-ին մահացած հայտնաբերված տղամարդը ընկույզ հավաքելիս հոսանքահարվել է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գետահովիտի գյուղապետ Արթուր Ղազարյանը:
Նա նշեց, որ մահացած Իջեւանի 55-ամյա բնակիչ Սամվել Դ.-ն է:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հունիսի 8-ին, ժամը 12.10-ին տեղեկատվություն է ստացվել, որ Տավուշի մարզի Գետահովիտ գյուղում՝ գյուղապետարանի մոտակայքում՝ ծառի վրա, քաղաքացու դի կա:




























