Հունիսի 7-ին, ժամը 13.15-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ «ձախ ոտքի վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 8-ամյա տղա եւ հայտարարել, որ փողոցում հեծանիվից վայր է ընկել:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 13-ին, երեխան նշված վնասվածքը ստացել է Երեւանի Շրջանային փողոցի թիվ 2/6 հասցեի մոտ «Ֆորդ Գալաքսի» մակնիշի ավտոմեքենային ընթացքի ժամանակ հեծանվով բախվելու հետեւանքով:
Վարորդը ներկայացվել է բաժին եւ տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է քննություն:




























