«Ջեբհաթ ան Նուսրա» ու «Ահրար աշ Շամ» խմբավորումների ահաբեկիչները ականակոծել են Հալեպ քաղաքի Ալ Միդան ու Ալ Մուխաֆազա թաղամասերը, հայտնում է սիրիական պետական տեղեկատվական ՍԱՆԱ գոծակալությոնը՝ վկայակոչելով Հմեյմիմում ռուսական համակարգող կենտրոնի ներկայացուցչին: Ահաբեկիչները հարվածներ են հասցրել վարչական շենքերին ու բնակելի տներին, ինչի հետեւանքով փլուզվել է առեւտրային կենտրոնի շենքն ու դրա շուրջը գտնվող առեւտրային կետերը: Նախնական տվյալներով զոհվել է ավելի քան 20 մարդ, տարբեր աստիճանի վնասվածքներ ստացել մոտ 40 խաղաղ բնակիչ: