Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 8-ին, ժամը 14.48-ին տեղեկություն է ստացվել, որ Խարբերդ-Մասիս ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը եւ մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Այնթափ-Մասիս ավտոճանապարհի 2-րդ կմ-ին «Nissan March» մակնիշի 34 CQ 029 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 34-ամյա Ն. Գ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ կողաշրջվել:
Ուղեւորներ 12-ամյա Ա. Գ.-ն եւ 7-ամյա Ն. Գ.-ն տեղափոխվել են Մասիս քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:




























