Ուսանողների զինվորական ծառայությունից տարկետումը չեղյալ հայտարարելու վերաբերյալ ընդդիմադիրների օրինագիծը լավ մշակված չէ: Այդ մասին հունիսի 8-ին Հայաստանի խորհրդարանում կառավարական ժամի ընթացքում հայտնել է Կառավարության աշխատակազմի ղեկավար, նախարար Դավիթ Հարությունյանը` պատասխանելով օրինագծի նախաձեռնողներից մեկի` Ռուբեն Հակոբյանի հարցին:
«Երբ օրինագիծը ներկայացվեց կառավարությանը, մենք պետգերատեսչություններից մի շարք դիտողություններ ստացանք: Պարզվեց, որ օրինագիծը պատրաստ չէ քննարկման: Այն ուղարկվեց վերամշակման: Հայաստանի կրթության եւ գիտության նախարարությունը պետք է վերամշակի այն: Քննարկումը տեղի կունենա առաջիկա շաբաթվա ընթացքում», - նշել է Հարությունյանը:




























