Կրծքավանդակի ծակած-կտրած վերքերով այսօր՝ հունիսի 8-ին, Վանաձորի ԲԿ է տեղափոխվել Վանաձորի 25-ամյա բնակիչ Վահագն Թորոսյանը: NEWS.am-ին բժշկական կենտրոնից տեղեկացրին, որ երիտասարդին ժամը 16:25-ին, իրենց մոտ են բերել երիտասարդի հարազատները: Այս պահին տուժածի վիճակը գնահատվում է կայուն ծանր :

Բժիշկները կասկածներ ունեն, որ վնասվել է նրա  թոքը, հետազոտություններից հետո միայն պարզ կլինի՝ երիտասարդին Երեւան տեղափոխելու անհրաժեշտություն կառաջանա, թե ոչ:

Դեպքի հանգամանքները պարզվում են: