Կառավարությունը առանց խորհրդարանի համաձայնության հասարակական կազմակերպություններին չի ֆինանսավորում: Այդ մասին հունիսի 8-ին ԱԺ-ում Կառավարական ժամի ընթացքում ասել է Հովիկ Աբրահամյանը՝ պատասխանելով ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի հարցին: Իր ելույթում Զուրաբյանը հայտարարել էր, որ չի կարելի բյուջեից գումարներ ծախսել հնազանդ ՀԿ-ներ պահելու համար:
Դրան ի պատասխան՝ վարչապետը նկատեց, որ բյուջեն ընդունվում է պատգամավորների համաձայնությամբ: Այլ բան է, եթե Կառավարությունը գումարները հատկացնում է իր պահուստային հիմնադրամից: Բայց եթե խոսքը բյուջեի մասին է, ապա պատգամավորները կարող են արտահայտել իրենց նկատառումները: «Բյուջեի նախագծի քննարկման ժամանակ դուք կարող էիք ու կարող եք ազատ հայտարարել «Մի՛ ֆինանսավորեք այս կամ այն կազմակերպությանը, քանի որ այն իշխանամետ է: Դա ձեր իրավունքն է»,- ասել է Աբրահամյանը:



























