Տեղացած առատ անձրեւից առաջացած ջրհեղեղի, ուժեղ քամու հետեւանքով հունիսի 8-ի գիշերը ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ մահացած շարքային 19-ամյա Արմեն Գազարյանը Արարատի մարզի Նիզամի գյուղից էր:
Նա ընտանիքի փոքր երեխան էր, ունի իրենից մեծ երկու եղբայր: Արմենի եղբայրներից մեկը պայմանագրային զինծառայող է:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ տեղացած առատ անձրեւից առաջացած ջրհեղեղի, ուժեղ քամու հետեւանքով հունիսի 8-ի գիշերը ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ անհետ կորել են N զորամասի ժամկետային զինծառայողներ կրտսեր սերժանտ Վարդան Կարապետի Ղրմաջյանը եւ շարքային Արմեն Պավելի Գազարյանը: ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից, հայտնել են, որ դեպքը տեղի է ունեցել ժամը 00:30-ի սահմանում:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում Վարդան Ղրմաջյանի դին հայտնաբերվել է ժամը 05:45-ի սահմաններում, իսկ Արմեն Գազարյանի՝ դին ժամը 09:30-ի սահմաններում՝ հարակից տարածքներից:
Երկրորդ կայազորային քննչական բաժնում դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր:




























