Ես վաստակել եմ գյուղատնտեսությամբ, բայց ոչ տարեկան 1,2 մլն դոլար: Այս մասին հունիսի 8-ին՝ խորհրդարանում կառավարական ժամի ընթացքում, ասել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ պատասխանելով պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հարցին:

Վերջինս հարցրել էր, թե ումի՞ց է պետք սկսել կոռուպցիայի դեմ պայքարը, եթե վարչապետը դեռ 2007-ի եկամուտների հայտարարագրում նշել էր, որ գյուղատնտեսական գործունեությամբ 1.2 մլն դոլար է վաստակել:

Աբրահամյանն, ի պատասխան, ասաց, որ 2007-ին բարձրաստիճան պաշտոնյաներն առաջին անգամ եկամուտների հայտարարագիր էին ներկայացրել եւ  նշել էին ամբողջ կյանքում ունեցած եկամուտների չափը: «Այդ 1.2 մլն դոլարը չէին կարող մեկ տարվան վերաբերել: Մեկ տարում առավելագույնը կարող էր լինել 30-40 մլն դոլար»,- նշել է Աբրահամյանը: