Վանաձորի Բազումի բաժնի տարածքում այսօր՝ հունիսի 8-ին,  տեղի է ունեցել վիճաբանություն, որի հետեւանքով  դանակահարվել է Վանաձորի 25-ամյա բնակիչ Վահագն Թորոսյանը: NEWS.am-ին ոստիկանույթունից հայտնում են, որ  օպերատիվ գործողությունների արդյունքում պարզվել է, որ տուժածը դանակահարվել է Վանաձորի Երեւանյան 90 շենքի հարեւանությամբ գտնվող խանութի մոտակայքում՝ վիճաբանության ընթացքում: Թե ինչ հանգամանքներում ու ովքեր են դանակահարել երիտասարդին, դեռեւս պարզ չէ:

Դանակահարված երիտասարդը կրծքավանդակի ծակած-կտրած վերքերով տեղափոխվել է Վանաձորի ԲԿ : 

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ երիտասարդին ժամը 16:25-ի սահմանում հիվանդանոց են տեղափոխել հարազատները: Տուժածի վիճակը գնահատվել է կայուն ծանր :

Բժշկական կենտրոնում ավարտվել են տուժածի վերջնական ախտորոշման համար անրաժեշտ հետազոտությունները, ինչի արդյունքում պարզվել է, որ բարեբախտաբար, թոքի ու սրտի երիտասարդը չի ստացել: Տուժածը դեռեւս գտնվում է կայուն ծանր վիճակում, Երեւան տեղափոխելու անհրաժեշտոյթուն չկա, մի քանի օր կշարունակի ստացիոնար բուժում անցել ու գտնվել Վանաձորի բժշկական կենտրոնի մասնագետների հսկողության տակ: