Նախիջեւանի զինվորական դատարանում Հասիմ Ալիեւի նախագահությամբ կայացել է Ադրբեջանի ինքնավար այդ հանրապետության Ազգային անվտանգության նախարարության (ԱԱՆ) նախկին ղեկավար Վելի Ալեսկերովի գործով նախնական դատալսումը: Այս մասին հաղորդում է haqqin.az-ը՝ վկայակոչելով նախկին նախարարի փաստաբան Վուգար Հասաեւին:
Տեղեկության համաձայն, պաշտպանական կողմը միջնորդել է հետաձգել նիստը, քանի որ փաստաբաններին հնարավորություն չի ընձեռվել ծանոթանալ գործի նյութերին: Սակայն միջնորդությունը չի բավարարվել:
Դատական նիստը, որը փակ կլինի, նշանակված է հունիսի 13-ին:





























