Ադրբեջանում կրկին ռուսերենն արգելելու կոչեր են հնչում: Ըստ haqqin.az-ի, Նասիմիի անվան Լեզվագիտության ազգային ինստիտուտի աշխատաակից Ջահիդ Իսմայիլօղլուն որոշել է այդ գործում ներդրում ունենալ եւ վերջերս հայտարարել է, որ Ադրբեջանում ռուսական հատվածը պետք է դադարի գոյություն ունենալ, իսկ ռուսերենի ուսուցումը չպետք է պարտադիր լինել:

Նրա փաստարկները, ինչպես նաեւ այս «գաղափարը», նորություն չեն: «Մենք՝ ադրբեջանցիներս, երկար տարիներ ապրել ենք երկու լեզվի պայմաններում եւ նույնիսկ նախընտրել ռուսերենը՝ ի վնաս մայրենի լեզվի»,- հայտարարել է Իսմայիլօղլուն:

Նա լրջորեն կարծում է, որ երկրի կրթության ոլորտում ռուսերենի գոյությունը խանգարում է մայրենի լեզվի՝ ադրբեջաներենի զարգացմանը, ինչպես նաեւ մայրենիով մանկական գրականության ստեղծմանը: