Երեւան-Իջեւան ճանապարհին հունիսի 7-ին տեղի է ունեցել ավտովթար, որի հետեւանքով տուժել են պայմանագրային զինծառայողներ: УАЗ մակնիշի ավտոմեքենան բախվել է ЗИЛ մակնիշի ավտոմեքենային, որի հետեւանքով УАЗ-ի վարորդն ու երկու ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Իջեւանի բժշկական կենտրոն: NEWS.am-ին հիվանդանոցից տեղեկացրին, որ 29-ամյա վարորդ Մհեր Մարտիրոսյանը, 46-ամյա Հենրիկ Սահակյանն ու 29-ամյա Գուրգեն Սահակյանը ստացել են ամբուլատոր բուժօգնություն եւ դուրս գրվել հիվանդանոցից: