Ռուսաստանցի ճանաչված դերասան, երգիչ եւ կոմպոզիտոր Դենիս Կլյավերը դիմել է Ադրբեջանի ԱԳՆ-ին՝ խնդրելով իրեն հանել գերատեսչության կազմած «սեւ ցուցակից»: Այս մասին հաղորդում է Vesti.Az-ը:

Կլյավերի դիմումը քննարկվել է եւ որոշում է ընդունվել նրա անունը հանել Ադրբեջանի ԱԳՆ-ի «սեւ ցուցակից»:

Հիշեցնենք, որ Դենիս Կլյավերը «Чай вдвоём» (1994-2012) խմբի նախկին անդամ է: Նախկինում «սեւ ցուցակից» հանվել էր նաեւ նույն խմբի մյուս անդամ Ստանիսլավ Կոստյուշկինը:

Ադրբեջանի «սեւ ցուցակում» հայտնվում են այն անձինք, որոնք Լեռնային Ղարաբաղ են այցելում: Չնայած այս միջոցառումներին՝ ԼՂՀ այցելողների թիվը շարունակում է աճել: