Մերձմոսկվայի բնակչուհուն կասկածում են հաճախակի կոնֆլիկտների պատճառով 28-ամյա որդուն սպանելու մեջ: Այս մասին գրում է Lenta-ն՝ վկայակոչելով Ռուսաստանի ՔԿ-ի տարածքային վարչության հաղորդագրությունը:

Տղամարդու անհետ կորելու մասին Պուշկինի շրջանի բնակիչները հայտնել էին դեռեւս մարտին: Իրավապահներն օպերատիվ տեղեկություն են ստացել, որ անհետ կորածի սպանությանը, հավանաբար, մեղսակից է նրա մայրը:

«Հարցաքննության ժամանակ կինը խոստովանական ցուցմունք է տվել՝ հաղորդելով սպանության հանգամանքների եւ այն մասին, որ հանցագործության կատարմանը մասնակցել են նաեւ նրա երկու որդեգիր զավակները՝ 15 եւ 17 տարեկան»,- ասված է ՔԿ-ի հաղորդագրությունում:

Կինը սպանության ժամանակ կացին, մուրճ եւ դանակ է օգտագործել: Սպանությունից հետո զոհի մարմիննն այրել են խարույկի վրա: