Վանաձորում այսօր՝ հունիսի 8-ի երեկոյան վիճաբանություն ավարտվել է դանակահարությամբ։ NEWS.am-ին հայտնի է դարձել, որ երկաթուղայիների այգում գտնվող բիլիարդանոցի մոտից երեք երիտասարդ դանակահարված վիճակում տեղափոխվել են հիվանդանոց։ Նախնական տեղեկություններով՝ նրանք վնասվածքները ստացել են վիճաբանության ժամանակ։
Ներկայումս նրանցից մեկը գտնվում է վիրահատարանում, մյուսին կատարվել է թոքի դրենաժավորում: Վիրավորներից երկուսի վիճակը գնահատվում է կայուն ծանր: Երիտասարդների ինքնությունը պարզվում է:
Մեր տեղեկությունը հաստատել են ոստիկանությունից։ Այլ մանրամասներ չեն նշել։ Նշված միջադեպով կատարվում է քննություն։ Համապատասխան գործողություններ են ձեռնարկվում հանգամանքները պարզելու ուղղությամբ։




























